Տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ քննարկվել է Արցախի վերաբերյալ հրապարակված հայտարարությունը. Սաղաթելյան
ԱԺ նախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ «Դիմադրության» շարժումն այսօր հանդիպել է երկու տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախի վերաբերյալ շարժման հրապարակած հայտարարությունը, որի շուրջ նրանք հայտնել են իրենց դիրքորոշումը։
Նա տեղեկացրել է՝ կային քաղաքական ուժեր, որոնց իրենք դիմել էին, սակայն որոնք տարբեր պատճառներով ներկա չեն եղել հանդիպմանը։ Մինչև երեկո կամփոփեն խորհրդակցությունների առաջին փուլը և կհրապարակեն այն կուսակցությունների ցանկը, որոնք կողմ են արտահայտվել Արցախի հարցում «Դիմադրություն» շարժման հրապարակած սկզբունքներին և դիրքորոշումներին։