Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ո՞վ է վճարում Նիկոլ Փաշինյանի կոմունալ վարձերը. 168.am

Ցանկացած պետության որակը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ զգալիորեն կախված է դրանում որոշումներ կայացնողների աշխարհայացքից, մտածողությունից, արժեհամակարգից։ Որոշումներ կայացնողների, առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունների աշխարհայացքային բարձր կամ ցածր որակներն էլ դառնում են պետական քաղաքականություն, ռազմավարություն, ծրագիր և այլն։ Նաև այս հարթությունում պետք է դիտարկել այսօր Հայաստանում ու Արցախում կատարվող գործընթացները։ Եթե հակիրճ, ապա դրանք գրեթե ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտածողության, արժեհամակարգի ու աշխարհայացքի արտահայտությունն են, ինչը, ի դեպ, որևէ մեկը չի էլ փորձում թաքցնել։

Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հայտարարում է, թե Հայաստանի կառավարությունը վճարել է Արցախի բնակիչների կոմունալ ծախսերն ու պետական համակարգի աշխատավարձերը։ Հայտարարում է՝ Արցախում իր դեմ կազմակերպված հանրահավաքի հաջորդ օրը։ Նրա ասածի իմաստը շատ պարզ է՝ եթե ես եմ վճարում ձեր լույսի վարձն ու աշխատավարձը, ի՞նչ իրավունքով եք դուք «Նիկոլ դավաճան» վանկարկումներով հանրահավաք անցկացնում։

Սա Արցախի, ընդհանրապես պետության, հայրենիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքի առանձին արտահայտություն է, որն ամբողջությամբ կիսում են նրա իշխանության գրեթե բոլոր անդամները։ Իսկ այդ աշխարհայացքը վերջին հաշվով հանգում է փողին։ Դրա հիմքում ընկած է այն հրեշավոր թեզը, որ թեև Արցախի 75 տոկոսն այսօր օկուպացված է, թեև Շուշիում հիմա պարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Մեհրիբան Ալիևան, փոխարենը, Հայաստանը վճարում է Արցախից մնացած փոքր հատվածում բնակվողների կոմունալ վճարները։

Այս նույն մատերիալիստական աշխարհայացքն է ընկած նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական քայլերի հիմքում․ դրանք վերջին հաշվով հանգում են այն իրողությանը, որ կարևոր չէ՝ ո՞ւմ են պատկանելու Արցախը կամ Հայաստանով անցնող ճանապարհները, կարևորը, որ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո այդտեղ ներդրումներ կկատարվեն, բեռնափոխադրումներ կիրականացվեն, կգա փող, գուցե ավելի շատ փող, և մարդիկ ավելի լավ կապրեն։ Սա է նրա աշխարհընկալումը, որի հիմքում առավելապես, իսկ գուցե միայն փողն է, որը, ինչպես հայտնի է, ազգություն ու հայրենիք չունի։ Նույն տրամաբանությամբ նա կարող է համաձայնել Հայաստանի կառավարության շենքին փակցնել՝ Ադրբեջանի, Վահագն Ալեքսանյանի կոստյումին էլ՝ Թուրքիայի դրոշը, եթե վերջիններս համարժեք կոնցեսիոն վճար տրամադրեն։ Եթե որոշումների կայացման հիմնական կողմնորոշիչը փողն է, արդյունավետության չափման միավորն էլ՝ փողի քանակը, ապա դրանց դրսևորումներն ունեն զուտ էսթետիկական տարբերություններ։

Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ակադեմիական անվանմամբ մերկանտիլիզմի դրսևորում է, որը հատկապես տարածված էր 16-18-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում։ Ամենաընդհանրական ձևակերպմամբ՝ մերկանտիլիզմն այն քաղաքականությունն է, երբ արտաքին առևտուրը հռչակվում է որպես հասարակության բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման հիմնական միջոց։ Բայց եվրոպական ու փաշինյանական մերկանտիլիզմի միջև կա սկզբունքային տարբերություն։ Մերկանտիլիզմը Արևմտյան Եվրոպայում ծառայում էր եվրոպական երկրների գաղութային էքսպանսիայի նպատակին։

Նիկոլ Փաշինյանի իրականացրած մերկանտիլիզմը ևս ծառայում է գաղութային էքսպանսիային, այն տարբերությամբ, որ այդ քաղաքականությունն իրականացնողը՝ Հայաստանը, ոչ թե էքսպանսիայի ենթարկողն է՝ սուբյեկտը, այլ դառնալու է թուրք-ադրբեջանական էքսպանսիայի օբյեկտը։

Պատմությունը երբևէ կբացահայտի «հայկական մերկանտիլիզմի» գինը՝ այն, թե որքա՞ն և ո՞ւմ է վճարվել այդ քաղաքականությունն իրականացնելու համար։ Եթե այդ քաղաքականությունն իրականացնողների աշխարհայացքի հիմքում փողն է, ապա նրանք վստահաբար անվճար չեն սպասարկի թշնամական պետությունների գաղութատիրական շահերը։