«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Մամուլ

Փաշինյանի իշխանությունը միայն ահռելի կորուստներ ու վնասներ է հասցրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մասնակցելով «ՀՀ 2021-ի բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումներին՝ օրերս Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի հետևից առաջ էր քաշում այն գաղափարը, որ ոչ միայն հասել են կառավարության ծրագրով նախատեսված նշաձողերին, այլև գերազանցել կատարողականը։ Նրա խոսքով, իրենց հաջողվել է ոչ միայն ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնել, քան կանխատեսվում էր մինչ այդ, այլև կարողացել են գերակատարել բյուջեի եկամուտների ապահովման մասը։ Կարճ ասած՝ Փաշինյանը փորձում էր իրեն հոգեհարազատ ոճով ի ցույց դնել, թե իրենք աննախադեպ, նմանը չունեցող արդյունքների են հասել։ Այն, որ սա հերթական մանիպուլ յացիան է, ակնհայտ կեղծ հայտարարությունն ու ծաղրը մեր հանրության նկատմամբ, պարզ է: Դրա մասին խոսել են նաև մասնագետները, թեպետ այդ ամենը հասկանալու համար մասնագետ լինել պետք չէ, բավարար է միայն ապրել Հայաստանում ու աստղաբաշխական եկամուտներ ունեցող քպական չլինել:

Սակայն այս ֆոնին ոչ պակաս էական է հասկանալ, թե ինչ ձախողումներ են ունեցել այս իշխանություններն ու ինչպիսի աննախադեպ վնաս են հասցրել Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին։ Նախ՝ ակնառու է, որ Արցախյան պատերազմում Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում կորցրեցինք մեր հայրենիքի մի զգալի մասը։ Նրա «թեթև ձեռքով» Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը, այսինքն՝ 9 շրջան, այդ թվում՝ Շուշին ու Հադրութը, որոնք նախկին ԼՂԻՄ կազմում են եղել։ Հայկական երկրորդ հանրապետությունն, ըստ էության, զրկվել է բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ կենսատարածքից ու անկլավային տեսք է ստացել՝ բոլոր կողմերից շրջապատված լինելով ադրբեջանական ուժերով։ Իսկ Հայաստանի հետ միակ կապը՝ Լաչինի միջանցքը, խոցելի վիճակում է, քանի որ դիտարկվում է Ադրբեջանի կողմից։

Եթե նախկինում Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, և այս հարցում մեր երկրի հետ հաշվի էին նստում, ապա Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում Հայաստանն անգամ ի վիճակի չէ ապահովել ՀՀ անվտանգությունը։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Եվ հակառակորդը ոչ միայն նահանջելու մտադրություն չունի, այլև շատ դեպքերում ժամանակ առ ժամանակ խորանում է ՀՀ տարածքում։ Փաշինյանի կառավարման օրոք է, որ ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, հայրենազրկված ու ունեզրկված մարդիկ։ Բացի դրանից, կորցրել ենք Ադրբեջանին հանձնված տարածքներում արցախահայության բնակավայրերը, մշակութային և պատմական արժեքները, որոնք այսօր պղծվում և ոչնչացվում են։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները նաև անվտանգային, ենթակառուցվածքային, տնտեսական և լոգիստիկ առումով մեծ նշանակություն ունեին, այդ թվում՝ անվտանգության գոտու, Հայաստանի հետ անխափան կապ ապահովելու, պարենամթերքի ու էլեկտրաէներգիայի, հանքային ռեսուրսների պաշարների բավարարման տեսանկյունից և այլն։

Եվ նույնիսկ առանց մասնագիտական հաշվարկներ էլ ակնհայտ է, թե ինչ աստղաբաշխական տնտեսական կորուստներ են կրել Հայաստանն ու Արցախը Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանավարման արդյունքում։ Դեռ մի բան էլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս արցախցիների երեսով տալ, թե «2021 թվականին Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է ՀՀ կառավարության միջոցներով», թե «Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը» և այլն: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են, առաջին հերթին հենց բարոյականության տեսակետից.... Այսպիսի հսկայական կորուստների ու վնասների ֆոնին կառավարության կողմից ներկայացվող նույնիսկ նկարված, նույնիսկ մանիպուլ յացիոն «ձեռքբերումներն» այնքան չնչին են, որ դրանց մասին բարձրաձայնելուն նույնիսկ դժվար է գնահատական տալ, առավել ևս, երբ խոսում են Արցախին աջակցելու ծրագրերի մասին այն ամենից հետո, ինչ նրանք արեցին Արցախի հետ:

Եվ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի: Փաստացի այս իշխանությունները ոչ թե ավելացրել են եղածին և նոր արժեքներ ստեղծել, այլ մեր ունեցածն էլ են քանդել, զիջել թշնամուն, ահռելի վնասներ տվել Հայաստանին ու Արցախին, աննախադեպ չափերով ավելացրել պետական պարտքը։ Իսկ ինչ նախաձեռնությամբ այս իշխանությունները հանդես են եկել, ապա դրանք միտված են եղել ոչ թե առաջընթաց ապահովելուն, այլ առաջընթացը խոչընդոտելուն և այդ գործընթացի համար նոր բարդություններ ստեղծելուն։ Ավելին, չորս տարվա մեջ ցանկացած բարեփոխում դարձել է չարեփոխում, դարձել է պարզապես գումարներ մսխելու միջոց՝ վերջնարդյունքում պարտադիր ձախողման ելքով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում՞