«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Մամուլ

Բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նախօրեին վերաքննիչ դատարանը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Ասել, թե որոշումն անակնկալ էր, կամ այլ բան կարելի էր սպասել դատարանից, առնվազն միամտություն է: Ինչո՞ւ: Նախ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, գործը մակագրվել էր ձեռքով՝ չնայած որ էլեկտրոնային համակարգն արդեն «վերադարձել» էր։

Երկրորդ՝ երկար պետք չէր մտածել հասկանալու համար, թե կոնկրետ ում էր մակագրվելու գործը: Իհարկե, Արմեն Դանիել յանին՝ մի դատավորի, որը 2018 թվականից սկսած բացառապես զբաղված է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները կյանքի կոչելով։ Եվ պատահական չէ, որ հատկապես նրան է մակագրվում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վերաքննության մեծ մասը, ու նա միշտ «պարտաճանաչ» կերպով արդարացնում է օրվա իշխանությունների ակնկալիքները՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը։ Բնականաբար, Չալաբյանի դեպքում էլ բացառություն չէր լինելու, և նախօրեի որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ գործ ունենք բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործի հետ։

Բայց սա ո՛չ առաջին դեպքն է, ու, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, ո՛չ էլ, ցավոք, վերջինն է լինելու, ու քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանալու են։ Այնպես չէ, որ 2018-ից առաջ դատարաններն ամբողջությամբ անաչառ էին: Քավ լիցի, նման տեսակետ ունենալու համար առնվազն պետք է կույր լինել: Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այսպիսի գործելակերպն արդեն օրինաչափություն է դարձել։ Ավելին, շատ անգամ կարելի է նույնիսկ վստահաբար նախօրոք ասել, թե քաղաքական հետապնդումներ ընթադրող գործերն ինչ ընթացք կարող են ստանալ։ Այն, որ Փաշինյանին անկախ դատարաններ պետք չեն, որ նրա նպատակը բացառապես հնազանդ, իր անձնական քմահաճույքները բավարարող դատական համակարգ ունենալն է, նորություն չէ: Դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:

Նախ՝ չմոռանանք, թե ինչպես էր Փաշինյանը ժամանակին մատ թափ տալիս դատավորների վրա՝ հայտարարելով, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել։ Իսկ երբ դատավորները կողմնակալ դիրքորոշում չէին որդեգրում և շարժվում էին օրենքի պահանջներին համապատասխան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ կամ հրահանգով, ապա միանգամից դառնում էին իշխանությունների աչքի փուշը։ Նրանց նկատմամբ անմիջապես «իրավական» հետապնդումներ էին սկսվում, գործեր էին կարվում, վարույթներ էին նախաձեռնում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։ Դե, չխոսենք այն խայտառակության մասին, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը և ճնշում գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն իր հրահանգները: Մի խոսքով, Փաշինյանը աստիճանաբար փորձում է հասնել իր «բյուրեղյա երազանքներից» ևս մեկին՝ ավիրել նաև դատական իշխանությունը, այն դարձնել գործադիր իշխանությունից, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձից կախյալ մի մարմին։

Դա նշանակում է, որ նրանք ավելի մեծ թափով են շարունակելու իրենց սկսած հակաժողովրդավարական, հակաօրինական քայլերը՝ քաղհալածանքների ու բռնաճնշումների միջոցով կատարյալ բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ։ Ընդ որում, այնպիսի բռնապետության, որ շատ ավտորիտար երկրներ ուղղակի «նախանձեին»։ Դա են հաստատում նաև վերջին մեկ ամսում կատարվող իրադարձությունները, երբ ականատես ենք լինում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, աննախադեպ քանակով բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանքի և, ընդհանրապես, ընդդիմադիրների հանդեպ քաղաքական հետապնդումների համատարած արշավի։ Փաշինյանի պարագայում ամեն ինչ պարզ է, մարդը գնում է իր երազանքների ճանապարհով:

Սակայն առնվազն տարօրինակ է միջազգային հանրության և մասնավորապես իրեն ժողովրդավարության փարոս համարող Արևմուտքի լռությունը այս ամենի հետ կապված։ Թեպետ, գուցե ոչ էլ տարօրինակ է. հավանական է, որ երկակի ստանդարտների կիրառման մեջ մասնագիտացած հավաքական Արևմուտքին ձեռնտու են այս իշխանություններն ու նրանց բռնապետական հակումները, քանի որ Փաշինյանը խոնարհ կերպով կատարում է իրենց պահանջները՝ թեկուզ Հայաստանի դիրքերի թուլացման հաշվին, իսկ ազգային ուժերի՝ իշխանության գալը կարող է խափանել նրանց ծրագրերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում