ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային վաճառել չորս MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինային վաճառել չորս MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարք, որոնք կարող են համալրվել Hellfire հրթիռներով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ General Atomics-ի արտադրած անօդաչու սարքերի վաճառքը կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից։ Միևնույն ժամանակ, վաճառքի պլանն ինքնին «մի քանի շաբաթ Պենտագոնում քննարկվում է»։
Բացի այդ, նշվում է, որ նախկինում Ուկրաինային տրամադրված 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի միջոցների մի մասը կփոխանցվի անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքը ֆինանսավորելու, ինչպես նաև ուկրաինացի զինվորականներին դրանց օգտագործման ուսուցման համար։