ՄԱԿ-ը Թուրքիայի անվանումը կփոխի օտար լեզուներում
Միավորված ազգերի կազմակերպությունը հավանություն է տվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խնդրանքին՝ երկրի անվանումը օտար լեզուներով փոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Միջազգային և պաշտոնական փաստաթղթերում Թուրքիայի անվանումը Թուրքիայից դարձել է Türkiye։ Համապատասխան խնդրանքով երկրի ԱԳՆ ղեկավարը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ստացել է նամակը և հավելել, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դիմումը ստանալու պահից։