ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն քննարկում բարձրակարգ F-16 Fighting Falcon կործանիչների մատակարարումը Ուկրաինային
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները չեն քննարկում բարձրակարգ F-16 Fighting Falcon կործանիչների մատակարարումը Ուկրաինայի Զինված ուժերին, Air Force Magazine-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը:
Նրա խոսքով՝ Ուկրաինային զենքի որոշակի տեսակներ, այդ թվում՝ կործանիչներ չտրամադրելու որոշումը համաձայնեցվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից, իսկ F-16-ների մատակարարումը Ուկրաինայի Զինված ուժերին չի իրականացվում։
Նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձգձգվող հակամարտության հեռանկարը չի փոխել ՆԱՏՕ-ի ռազմավարությունը, հավելել է Սմիթը: