Լուկաշենկոն հորդորել է Մոսկվային և Մինսկին չտրվել պատմությունը խեղաթյուրել ցանկացողների հնարքներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Մոսկվային և Մինսկին չտրվել պատմությունը խեղաթյուրել ցանկացողների հնարքներին։ Այս մասին նա հայտարարել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ հանդիպմանը։
«Ուրեմն մենք միասին հավերժացնում ենք Հայրենական մեծ պատերազմի հիշատակը և մեր հաղթանակած զինվորների սխրանքը։ Հիմա, տարօրինակ կերպով, դա առաջին պլան է մղվում: Դա շատ կարևոր է, որովհետև շատ են նրանք, ովքեր ցանկանում են ոչ միայն խեղաթյուրել պատմությունը, այլև մոռացության մատնել մեր որոշ սխրագործություններ։ Ոչ մի դեպքում չպետք է ենթարկվենք նման հնարքներին»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։
Նա հորդորեց գործել այնպես, որ «մեր տղաների առաջ չամաչենք»։