Զգացվում ա, որ Գռզոյի՝ դեմներդ գցած չայեվոյները գրպանում շոշափող մատիկներով եք էդ լալահառաչ ստատուսները գրում. Աննա Աբրահամյան
2018-ին լայն ժպիտով ու դուխով գլխարկներով զինված՝ ԼԳԲՏ-ների ու աղանդավորների, այսօր արդեն ձեր կողմից ամեն կերպ պիտակավորված ու գովազդված «ժեխի» կողքին կանգնած Սերժ մերժածներ, կլինի՞ լավաշներ չգրեք այն մասին, որ այսօր հրապարակում չեք կարող կանգնել, որովհետև այսինչն ու այնինչն այնտեղ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
«Ասենք թե համապատասխան, նույն ձև ոնց 2018-ին էիք «տեր մեր հայրենիքին», ուղղակի գրեք, որ ավտոպիլոտով դեռ Սերժ եք մերժում, թե չէ ֆլան, ֆստան, էլ գող փիսո, էլ քաչալ շուն։
Զգացվում ա, որ Գռզոյի՝ դեմներդ գցած չայեվոյները գրպանում շոշափող մատիկներով եք էդ լալահառաչ ստատուսները գրում, բեսսամբ քըխ հոտ ա գալիս։ Մի՛ եղեք կոկոլի պես, նման ստատուս գրելիս գոնե ձեռքերը լվացեք, նոր գրեք»,- գրել է Աբրահամյանը՝ օգտագործելով «Սերժից քշվածները քամի են ուզում ցանել» հեշթեգը: