Թուրքիան պատրաստվում է Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնել քրդերի դեմ
Քրդական խմբավորումների ստորաբաժանումները լքել են իրենց դիրքերը թուրքական բանակի մոտալուտ հարձակման մասին հաղորդագրություններից հետո։ Նշենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Անկարան որոշել է նոր ռազմական գործողություն սկսել՝ Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար։
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի Գազիանթեփ շրջանի Քարքամիշ շրջանին սահմանակից սիրիական տարածքներում քրդական խմբավորումների խրամատներն ավերվել են։
Թուրքիայի կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքի և քրդերի վերահսկողության տակ գտնվող Մենբիջ քաղաքի միջև գտնվող Սեյադե լեռան դիրքերը ներկայումս անգործության են մատնված: Հաղորդվում է, քուրդ զինյալները լքել են իրենց պաշտպանական դիրքերը և նահանջել լեռները՝ խուսափելու համար թուրքական օդային և հրետանային հարվածներից: