Ֆինլանդիան Թուրքիային չի արտահանձնի Քրդստանի աշխատավորական կուսակցության քրդերին
Ֆինլանդիան Թուրքիային չի արտահանձնի Քրդստանի աշխատավորական կուսակցության քրդերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Քրդական բարեկամության խմբի նախագահ Յոհան Կվարնստրյոմը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը պայման էր դրել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի առջեւ ՆԱՏՕ-ին միանալու՝ կոչ անելով այդ երկրներին դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին աջակցելը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոնի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ասել է, որ «անհամատեղելի է բարեկամության և միության ոգու հետ» աչք փակել «ահաբեկչական կազմակերպությունների» վրա, որոնք սպառնալիք են ՆԱՏՕ-ի դաշնակցի համար։