Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաև նշել է. «Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով:

Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում:

Ըստ այդ ստորաբաժանման կանոնադրության, այն չի հանդիսանում իրավաբանական անձ, այլ, այստեղ ուշադիր, հանդիսանում է Լիխտենշտեյնի Իշխանությունում գրանցված իրավաբանական անձի մասնաճյուղ:

Լիխտենշտեյնի Իշխանությունը հանդիսանում է օֆշորային գոտի, այսինքն՝ Հայաստանում գործող սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Անտեղյակների համար նշեմ, որ օֆշորային գոտիները սովորական բիզնես շրջանառության մեջ պարզապես հարկերից չասեմ խուսափելու, ավելի շուտ հարկային օպտիմիզացիայի, հարկերը նվազեցնելու միջոց են:

Բայց այս դեպքում, մենք գործ ունենք ոչ թե առևտրային կազմակերպության հետ, այլ ոչ կառավարական հիմնադրամի հետ, հետևաբար, առաջին հայացքից, որևէ իմաստ չկա այն գրանցել օֆշորային գոտում, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունը որևէ հարկ, բացառությամբ աշխատակիցների հարկերից, չի վճարում:

Ուստի օֆշորային գոտում հիմնադրամ գրանցելը ունի լրիվ այլ նպատակ:

Օֆշորային գոտում, բացի հարկերի բացակայությունից, բացակայում է նաև, որպես կանոն, որևէ տեսակի արդյունավետ հսկողություն գումարների ծագման կամ ստացման աղբյուրների նկատմամբ, այսինքն՝ սորոսի գրասենյակը նման եղանակով պարզապես թաքցնում է, թե որտեղից են ստացվում Հայաստանի սորոսականների ֆինանսավորման միջոցները:

Մյուս կողմից, դրա ստուգումը պարզապես անհնարին է, քանի որ Լիխտենշտեյնը նման պետական գործառույթներ չի իրականացնում: Էլ ավելի հետաքրքիր է, որ սորոսի միջազգային հիմնադրամի կայքում, որտեղ նշված է այդ կազմակերպության ողջ համաշխարհային կառուցվածքը, բացակայում է որևէ հիշատակում այն մասին, որ գոյություն ունի լիխտենշտեյնյան սորոսի գրասենյակ, որը մեծ հաշվով հենց նույն հայկական գրասենյակն է, քանի որ իրավաբանորեն մասնաճյուղը դա ինքնուրույն սուբյեկտ չի, այլ իր հիմնադրի մի մասն է:

Այսինքն՝ Հայաստանում գործող սորոսական գրասենյակը դա օֆշորային մի հիմնարկ է, որը դուրս է որևէ տեսակի ֆինանսական վերահսկողությունից:

Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի (նա իմ կարծիքով, անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտի և դա իրեն բացարձակ հետաքրքիր չէ) անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի անձնական ընկեր Ռեջեբ Թայիբ Էրդողանը կամ նրա կրտսեր եղբայր Իլխամ Ալիևը (վերջինս մի քանի հարյուր միլիոն դոլարի նվիրաբերություն է արել սորոսի հիմնադրամին):

Եվ շատ հավանական է, որ օֆշորային կազմակերպությունից անմիջապես ֆինանսավորվող, բայց օֆշորների դեմ հրապարակավ պայքարող, օրինակ, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը և հարյուրավոր այլ կերպարներ, ստանում են իրենց «գործունեության» համար կեղտոտ ադրբեջանական կամ թուրքական փողեր, իսկ Դանիել Իոաննիսյանի հանրահայտ դռոնները, չի բացառվում, որ մատակարարում է անձամբ Սելջուկ Բայրաքտարը:

Կարծես թե, ինչպե՞ս չէր կարելի նկատել այս ամենը: Իմ կարծիքով շատ պարզ՝ ոչ ոք երկար տարիներ չէր հավատում, որ սա կարող է լինել իրականություն, մյուս կողմից բարձր գաղափարների տակ քողարկվող զանգվածը ստեղծում էր քաղաքացիական հասարակության շղարշ: Այս ամենը ավարտվեց մեր ազգային աղետով, ուստի Ջորջ Սորոսի կամ, միգուցե, Ռեջեբ Էրդողանի հայաստանյան գրասենյակի գործունեությունը ենթակա է անհապաղ կասեցման, իսկ այնուհետև՝ լուծարման:

Հ.Գ. լուսանկարում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը իր ընկերոջ՝ Էրդողանի հետ»։