Հապաղել այլևս չի կարելի․ «Միասնության Հարթակ»-ի նախաձեռնող խմբի հայտարարությունը
Հարգելի Հայրենակիցներ, սիրելի եղբայներ և քույրեր,
Հապաղել այլևս չի կարելի:
Ժամանակն է, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համազգային հոգևոր և ազդեցիկ այլ կառույցների, համայնքային միավորումների լիազորված ներկայացուցիչների, հրավիրյալների ընդլայնված կազմով գումարվի վճռորոշ որոշումներ ընդունելու ունակ Համահայկական հավաք, ըստ ընդունվածի՝ Սփյուռքի 7-րդ համաժողովը, որը վերջապես մեկնարկը կտա ձևավորել նպատակային գործունեության ունակ, որոշակի գործառույթներ ունեցող համազգային կառույցների մեկ միաձույլ համակարգը (Համահայկական Կառույց), մեր հզոր Հայ ազգ կազմակերպությունը՝ իր հայրենիք Հայաստանով:
Խնդիր դնելով նպաստել, որ այդ օրակարգով և հնարավորինս շուտ հրավիրվի այդ համաժողովը «Միասնության հարթակ»-ը սույն թվականի հունիսի 4-ին ժամը 15։00 (Երևանի ժամանակով - GMT+4) «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպում է հավաք-խորհրդակց ություն, որին մեր Սփյուռքի հայրենակիցները կարող են հետևել և մասնակցել օնլայն տեսակապով:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այդ խորհրդակցությանը.
Խնդրում ենք Ձեզ խորհրդակցության այն մասնակիցները ովքեր կցանկանան ելույթի խոսքով հանդես գալ տեղեկացնեն այդ մասին մինչև 03․06․2022թ․-ը ։
Օնլայլն մասնակցության հղումը:
Օնլայն հետևելու հղումները (հայերեն լեզվով, ռուսերեն լեզվով և անգլերեն լեզվով) կտեղադրվի մեր ՖԲ էջում 04․06․2022-ին ժամը 12։00 (Երևանի ժամանակով - GMT+4)
Հարգանքով՝
«Միասնության Հարթակ»-ի նախաձեռնող խմբի անդամներ՝
Արշակ Սադոյան
+374 94 406689
Թելման Թադևոսյան
+374 98 677767