10 տարվա ընթացքում Լեհաստանում կկառուցվի 110 ամերիկյան ռազմակայան
Առաջիկա 10 տարվա ընթացքում Լեհաստանում ԱՄՆ-ի ավելի քան 110 ռազմական կայան կկառուցվի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին ասել է Լեհաստանում ԱՄՆ դեսպան Մարեկ Բժեզինսկին։
Հինգշաբթի օրը լեհական Փովիդզում, որտեղ տեղակայված է ամերիկյան գումարտակի մարտական խումբը, սկսվել է զենքի պահեստի շինարարությունը։
Ընդհանուր առմամբ Լեհաստանում տեղակայված է 12000 ամերիկացի զինվորական։