Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից իրականացված միջոցառումների վրա 2021 թվականին ծախսվել է 531,3 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 97,4 տոկոս
Հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է՝ 2021 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրականացրել է մեկ ծրագիր, որը ներառում էր 5 միջոցառում։
Ծախսերն, ըստ Խաչատրյանի, կազմել են 531,3 միլիոն դրամ, իսկ կատարողականը՝ 97,4 տոկոս։
Դրանից բացի, նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրականացրել է երկու դրամաշնորհային ծրագիր՝ ընդհանուր 22,9 միլիոն դրամ արժողությամբ։
«Հաշվետու տարում գրասենյակը շարունակել է իր բնականոն գործունեությունը` կատարելով իրեն վերապահված գործառույթները»,- հավաստիացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։