Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Կոչ ենք անում բացառել բռնության ցանկացած դրսևորում, ուժի ցուցադրություն, նվաստացում ցուցարարների նկատմամբ. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. « Անցած մեկ ամսվա ընթացքում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Որպես բռնության մշակույթի դեմ պայքարող կառույց՝ մենք բարձրաձայնում և ահազանգում ենք բռնության ցանկացած դրսևորման դեմ։ Իհարկե, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մասնագիտորեն զբաղվում է գենդերային բռնության խնդիրներով և իր անդամ կառույցների միջոցով աջակցություն տրամադրում ընտանեկան, սեռական, գենդերային բռնության ենթարկված կանանց և աղջիկներին, սակայն, ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների նկատմամբ առերևույթ բռնության դրսևորումները, ակցիաների մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելը, հարվածներ հասցնելը, նվաստացուցիչ վիճակում բերանքսիվայր պահելը, հրմշտելը, այդ թվում նաև կանանց, անընդունելի է։

Առնվազն 2018 թվականի հանրային բողոքի ալիքից հետո նորընտիր Կառավարության կողմից կար հստակ շեշտադրված միտում՝ ունենալ առանց բռնության հասարակություն, սակայն այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ ոստիկանության գործիքակազմը չի փոխվել, այն մնում է բռնության տիրույթում։ Ոստիկանությունն այն մարմինն է, որի վստահության խաթարման պարագայում հասարակության տարբեր խնդիրներ խորանալու են։ Վստահության մթնոլորտ ձևավորելու և հավաքի բոլոր փուլերում այդպիսի մթնոլորտը պահպանելու համար ոստիկանության և հավաքի կազմակերպիչների, մասնակիցների միջև հաղորդակցությունը պետք է ուղղված լինի լարվածության նվազեցմանն ու «պայթյունավտանգ» իրավիճակիների, ինչպես նաև հնարավոր բռնությունների բացառմանը:

Այդուհանդերձ, մեր երկրում առանց այդ էլ մեծացել է հանրության տարբեր խմբերի միջև լարվածությունը՝ ատելության խոսք, բռնության կոչեր, անհանդուրժողականություն այլ կարծիքի նկատմամբ, որն ազդում է նաև սոցիալական տարբեր խմբերի, ինչպես նաև ընտանիքների ներսում տիրող մթնոլորտի վրա։ Բռնության այսաստիճան էսկալացիան, որին նպաստում է նաև իրավապահ համակարգն իր գործողություններով, կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ինչից խուսափելու համար, առնվազն իրավապահ համակարգը պետք է լրջագույն ջանքեր գործադրի՝ բացառելու բռնությունը։

Ուստի, կոչ ենք անում

ՀՀ ոստիկանությանը - բացառել բռնության ցանկացած դրսևորում, ուժի ցուցադրություն, նվաստացում ցուցարարների նկատմամբ։ Մշակել և կիրառել հաղորդակցության նոր լեզու և մեթոդներ, որոնք կբացառեն բռնությունը։

ՀՀ դատախազությանը - հետամուտ լինել ցուցարարների նկատմամբ Ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բոլոր դեպքերին ու դրսևորումներին։

ՀՀ կառավարությանը - ջանքեր գործադրել Հայաստանում ատելության մթնոլորտի փոփոխության, բռնության էսկալացիան կանգնեցնելու և կառուցողական հաղորդակցություն սկսելու ուղղությամբ։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վերահաստատում է բռնության դեմ պայքարի իր առաքելությունն ու կոչ անում ձևավորել բռնությունից զերծ հասարակական հարաբերություններ։