Դուք տալիս եք անուններ, որոնք միգուցե ձեր համար ընդգծված կարեւոր մարդիկ են,մեզ համար քրգործը քրգործ է. ՔԿ փոխնախագահը Սաշիկ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի որդիների կալանավորման մասին
Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարցրել են՝ ինչու Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, որը հետախուզման մեջ է սպանության փորձի, ապօրինի զենքի հետ կապված, հիմա կալանքի տակ չէ, բայց երբ ընդդիմության հրավիրած ցույցերին ոստիկանի են հրում, այդ գործերով կալանքի տակ են առնում:
«Ցանկացած իրավիճակում պետք է անհատական նայենք, թե ինչու չկալանավորվեց սա, չկալանավորվեց նա: ՔԿ-ի համար նշանակություն չունի՝ իշխանակա՞ն է, թե՞ չէ»,-նշել է նա:
Մեկ այլ հարցին, թե Սաշիկ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի տղաներին ինչու է ՔԿ-ն կալանավորել, Այվազյանը պատասխանել է. «Խնդրում եմ, անհատական գործերից տեղեկություն մի հարցրեք, որովհետեւ ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: ՀՀ-ում ամեն օր քննիչները կալանքի միջնորդություններ են ներկայացնում դատարաններ ու չենք կարող ամբողջ տեղեկատվությանը տիրապետել։ Այսօր աղմկահարույց դեպքեր ցավոք շատ ունենք՝ հանրաճանաչ անձանցով պայմանավորած: Դուք տալիս եք անուններ, որոնք միգուցե ձեր համար ընդգծված կարեւոր մարդիկ են,մեզ համար քրգործը քրգործ է»։