Դատարանն անփոփոխ է թողել Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել «Գյումրիի պապիկների» գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Այսօր կայացած դատական առաջին նիստի ընթացքում դատարանը, քննարկելով կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը վերահաստատելու կամ փոխելու հարցը, հրապարակել է որոշումը՝ անփոփոխ թողնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։