Թուրքիան տիեզերական գիտական ոլորտում մտադիր է դառնալ առաջատարներից մեկը. Էրդողան
Թուրքիան կշարունակի ակտիվորեն մասնակցել տիեզերական մրցավազքին և մտադիր է դառնալ այս ոլորտում առաջատարներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հինգշաբթի Անկարայում թուրքական լիցեյի ուսանողների լավագույն հետազոտական նախագծերի հեղինակների 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։
Անկարայի նախագահական համալիրում հանդիսավոր արարողությունը նախաձեռնել է Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը:
Թուրքիայի ղեկավարը կոչ է արել չնսեմացնել երկրի տիեզերական ծրագրի նշանակությունը։