Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարը
Մամուլ

Չափազանց անլուրջ հայտարարություն էր, եթե չասենք` թեթևսոլիկ. Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող ՔՊ-ականը` Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին

«Իրավունք» թերթը գրում է․

««Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր՝ հունիսի 3-ին, գծվելու է ջրբաժան, մասնավորապես նշելով. «Ով դեմ է արտահերթ նիստին առաջարկվող փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, ինքը կամ թշնամու գործակալ է կամ սպասարկում է թշնամու շահերը... Սա ջրբաժան է»: Վերը նշվածի շուրջ «Իրավունքը» մեկնաբանություն խնդրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից, ով նկատեց.

-Չափազանց անլուրջ հայտարարություն էր, եթե չասենք` թեթեւսոլիկ:

- Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը` փողոցներ են փակվում, երթեւեկությունն է կաթվածահար լինում:

- Դա իրենց ներքին պրոբլեմն է, թող իրենք մտածեն: Իրենք ինչ նախաձեռնում են, միանգամից տապալվում է, սա էլ նրանց հերթական անիմաստ ծրագրերի տապալումն է:

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ թեեւ Ալիեւը պաշտոնական հայտարարություններով նշում է, որ կողմ է խաղաղության դարաշրջանին, բայց սահմանում պարբերաբար դիմում է սադրանքների, վերջին բախման արդյունքում ունեցանք կրկին մեկ զոհ:

- Ես կարծում եմ, որ Ալիեւը պարբերաբար բախումներ է սադրում այն պարզ պատճառով, որ այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները, մեծ հաշվով Ալիեւին ոչ շահեկան վիճակում է դնելու, եւ դա Ալիեւը շատ լավ գիտակցում է: Եվ այս համատեքստում փորձում է ոչ բացահայտ խոչընդոտել: Ինչու ոչ, նաեւ բացահայտ, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը ստանում է միջազգային հանրության լայն աջակցությունը, որը, ըստ երեւույթին, Ալիեւին երբեմն-երբեմն հունից հանում է:

Հ.Գ.- Երբեմն մարդ նույնիսկ ապշում է ՔՊ-ականների ասածներից: Մի ամբողջ պատերազմ են տանուլ տվել, ունեցել հազարավոր զոհեր, կորցրել են Արցախի 75 տոկոսը, անգամ Հայաստանի հողեր են հանձնել եւ վախենում են այդ մասին ծպտուն անգամ հանել: Ու այսքանից հետո պարզվում է, որ Ալիեւին «ոչ շահեկան վիճակում են դրել»: Բայց արդյոք Նիկոլը չէ՞ր երազի, որ Ալիեւի այդ «ոչ շահեկան վիճակում» լիներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։