Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը, և այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ. «Քաղաքացու որոշում»

Հայաստանը պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով. Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ

Հաշվի առնելով հանրային քննարկումներում հայ-ադրբեջանական բանակցությունների և դրա բովանդակության շուրջ առկա մտահոգությունները ցանկանում ենք արձանագրել, որ.

1. 2020թ.-ի պատերազմը արտաքին միջամտության արդյունքում դադարեցվեց այնպիսի իրավիճակում, որում կողմերից որևէ մեկը լիակատար հաղթանակի կամ պարտության փաստը արձանագրել չի կարողացել։

2. Վերլուծելով խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական սուբյեկտների դիրքորոշումները, կարծում ենք, որ այժմ ընթացող բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ոչ խնդրի վերջնական լուծմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։ Ավելին՝ ստատուս քվոն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ։

3. Նոր ստատուս-քվոն պիտի սահմանի կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և դրանք պաշտպանելու օրինական միջոցների ձևն ու ծավալը։

Այսպիսով ստեղծվել է իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կուրսի վտանգավորությունը ոչ թե այն է, որ իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով, այլ այն, որ նրանք կսառեցնեն հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով։ Եվ հաջորդ էսկալացիան տեղի կունենա մի պայմաններում, երբ հայերը ստիպված կլինեն պաշտպանել սեփական կյանքը այնպիսի տարածքների վրա, որոնց նկատմամբ բոլոր քաղաքական իրավունքները զիջել են Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքական գիծը և դրա հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա` առաջինից երկրորդ պատերազմն ընկած ընթացքում։

Ըստ այդմ հայկական դիվանագիտության խնդիրը, իսկ դրա անկարողության դեպքում հանրության խնդիրը պիտի լինի նոր գծագրվող ստատուս-քվոյի շրջանակներում Արցախի նկատմամբ արցախցիների իրավունքի հնարավորության պահպանումը։

Մյուս խնդիրը սեփական իրավունքները պաշտպանելուն ունակ արդյունավետ պետության կազմակերպումն է, որի անվտանգային բաղադրիչն այսօր, պետք է արձանագրենք, որ գտնվում է լիակատար անտեսման վիճակում։

Պետությունը առհասարակ իրար նկատմամբ պարտավորություններ ունեցող և այդ պարտավորությունները պաշտպանող մարդկանց միավորում է։ Հայաստանը անկախության հռչակագրով, սահմանադրությամբ և Գերագույն Խորհրդի օրենքի ուժ ունեցող որոշումով պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով։ Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի։

Չճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը Հայաստանը չի կարող հանդես գալ դրա միջազգային ճանաչմանն աջակցողի դիրքերից, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի ներկա և նախկին կառավարող շրջանակները իրենց պաշտոնական դիրքորոշումներում որևէ կերպ այդ իրավունքին չեն վերաբերվել ավելի վճռականորեն, քան համանախագահող երկրները, որոնք ևս պնդում են, որ տեսականորեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, սակայն, այս պահին Արցախի հայերի այդ իրավունքի իրացման փաստը չեն ճանաչում։