Մոսկվայում հրդեհ է բռնկվել բիզնես կենտրոններից մեկում
Մոսկվայի արևմուտքում հրդեհ է բռնկվել Setun Plaza բիզնես կենտրոնում, մարդկանց տարհանում են, RIA Novosti-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Գորբունովա փողոցում գտնվող Setun-Plaza բիզնես կենտրոնում հրդեհ է բռնկվել»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին մարդկանց տարհանում են։ Հրդեհը նշանակվել է ուժեղացված՝ երրորդ համարի բարդության։