Թեհրանում մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ այլ սպա
«Ալ-Քուդս» ստորաբաժանման սպա, գնդապետ Հասան Սայադ Խոդայիի սպանությունից մի քանի օր անց Թեհրանում մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 840 ստորաբաժանման մեկ այլ սպա։
Israeli News-ը գրում է, որ Թեհրանի հյուսիսային արվարձանում գտնվող Քարաջ քաղաքում ոմն Ալի Իսմայիլզադեն ընկել է իր տան տանիքից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն այնտեղ հայտնել են նրա մահվան մասին։ Պաշտոնյաները նրա ընտանիքին ասել են, որ նա ինքնասպան է եղել կնոջ հետ հարաբերությունները խզելուց հետո հոգեբանական խնդիրների պատճառով, և որ նա ինքնասպանության գրություն է թողել։
Միևնույն ժամանակ, իրանական ընդդիմադիր Iran International կայքը գրում է, որ իրենց աղբյուրներից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ Խոդայի մահից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կասկածել է, որ Իսմայիլզադեն տեղեկատվություն է «արտահոսում» Ալ-Քուդս ջոկատից։ Ավելին, նա մտերիմ էր հանգուցյալ Խոդայի հետ։
Հրատարակությունը պնդում է, որ Իսմայիլզադեին կասկածելով հետախուզությունը որոշել է ֆիզիկապես վերացնել նրան՝ դիմելով բեմադրված ինքնասպանության։