Իրանում հերքել են բարձրաստիճան զինվորականի մահվան լուրը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ջոկատի հրամանատարներից մեկի սպանության մասին լուրերը կեղծ են և հոգեբանական պատերազմի մի տեսակ են։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ այսօր լուր էր տարածվել, որ Թեհրանում ինքնասպան է եղել իրանցի բարձրաստիճան զինվորական: