Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հե՛նց այսօր, ՔՊ֊ն պետք է դիրքորոշում հայտնի, թե արդյո՞ք ինքը Հայաստան իջեցված «Քեմալական Պատվեր» է, թե՛ ոչ. Նազարյան

Ներհայաստանյան քաղաքական կյանքը այսօր կհասնի էքզիստենցիալիստ փիլիսոփա Յասպերսի բնորոշած «սահմանային իրավիճակին»՝ պայմանավորված ընդդիմադիրներիս հայրենազրկման տառապանքով, պոլիցայների դեմ պայքարով, դեպի մեզ ուղղված կապիտուլյանտների թրքաբարո ձեռագրի ու դրա հանդեպ մեր դիմադրության բախումով։ Այս մասին ֆեյսբուքին իր էջում գրել է ՀՀԿ անդամ, դոցենտ Լևոն Նազարյանը։

«Խնդիրը նրանում է, որ այսօր՝ հունիսի 3֊ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունն առաջադրելու է քաղաքական հայտարարության տեքստ՝ իր բնույթով յուրատեսակ լակմուսի թուղթ, որը կիջեցվի ներհայաստանյան քաղաքական դաշտ, վերջինիս Ph-ի շեղումը հաշվելու համար։

Հայրենիքի փրկության համար մղվող պայքարի կենսաքիմիայի տեսանկյունից ընդդիմադիրներիս կողմից առաջարկվող հայտարարության տեքստը խորհրդանշաբար ունի «Ph=7», այսինքն՝ չեզոք տեսք, քանզի խոսում է հայրենիքի, պետության և հայ ազգի փրկությանն ուղղված հիմնական կարմիր գծերից՝

*Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս։
*Առանց թյուրքական միջանցքների Հայաստան։
*Առանց անկլավային հոշոտման Հայաստան։
*Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական ողնաշար ունեցող Հայաստան։

Պոլիոմելիթի պատվաստումից վախեցած երեխայի լացակումած դեմքով՝ ՔՊ֊ն ամեն կերպ ջանում է տապալել ԱԺ արտահերթ նիստն, առաջարկվող հայտարարության տեքստի լակմուսով սեփական Ph֊ի ստուգումից խուսափելու համար։ Դեռևս 2020թ.֊ի մայիսի 9֊ի նախօրեյին համացանցում պտտվում էր ապագա կապիտուլյանտի կարծեցյալ պոլիցայ պապի լուսանկարը։ Լուսանկարի իսկությունը, որևէ մեկը թերևս այդպես էլ երաշխավորել չկարողացավ։

Այնուհանդերձ, այսօր, 2018թ.֊ին Հայաստանի իշխանությունն օկուպացրածների խմբակը, ստիպված է լինելու անձամբ երաշխավորել սեփական իսկությունը։ Նիստը տապալելով կամ հայտարարության տեքստին դեմ քվեարկելով, լակմուսի թուղթը ներկելու են կարմիր՝ բացահայտելով սեփական կոլլաբորացիոնիստ ու պոլիցայ էությունը։

Դեմ դուրս գալով հայտարարության սահմանադրահաճո տեքստին, օկուպանտների խմբակը միայն ցույց կտա, որ թշնամու հետ գնացել է գիտակցված, ինքնակամ ու կանխամտածված համագործակցության՝ ի վնաս հայոց պետականության և ի շահ թուրք֊ադրբեջանական տանդեմի՝ վկա Գորիս֊Կապան ավտոճանապարհի ապօրինի հանձնումը թշնամուն և ոչ միայն։

Միջազգային իրավունքում կոլլաբորացիոնիզմը սեփական պետության դեմ գործված քրեական հանցագործություն է՝ դասակարգված որպես պետական դավաճանություն։ Որպես պատմական ակնարկ հիշեցնեմ, որ միայն Ֆրանսիայում, 1945թ.֊ին օկուպանտների հետ համագործակցելու և դրանից օգուտներ քաղելու համար, պետական դավաճանության մեղադրանքով գնդահարվեցին մոտ 10 հազար կոլլաբորացիոնիստներ՝ մի մասը առանց դատարանի վճռի։

Հե՛նց այսօր, ՔՊ֊ն պետք է դիրքորոշում հայտնի, թե արդյո՞ք ինքը Հայաստան իջեցված «Քեմալական Պատվեր» է, թե՛ ոչ։

Հե՛նց այսօր, մեր հասարակությունը պետք է որոշի ի՛նքը պոլիցայների, թե՞ հաղթական մարշալների թոռ ու ծոռ է։

Այլևս եկել է Ռուբիկոնը անցնելու պահը, ինչպե՛ս կապիտուլյանտների, այնպե՛ս էլ հայ հասարակության համար։

Սիրելի՛ ժողովուրդ, թշնամու քաղաքական կամքը մեր վրա անխախտ պահող պոլիցայների դեմ բարձրացրու քո վճռական բողոքի ձայնը։

Ֆրանսիայի հրապարակում միացիր այսօր մեզ, ժամը՝ 16։00֊ին։

Սիրելի հա՛յ մարդ, Հայաստանի կապիտուլացիան չեղարկելու և թշնամու զենքը թիկունքներիցս հեռացնելու համար դեպի մեզ բեր քո կամային բռունցքը։ Այսօր, Ֆրանսիայի հրապարակում միացիր ազգիդ, ժամը՝ 16։00-ին»,- գրել է Նազարյանը։