Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառներն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ ԱԺ նիստերի դահլիճ․ Զաքարան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․
«Սիրելի՛ հայրենակից,
Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ ԱԺ նիստերի դահլիճ:
Մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին: Դրանով դուք ցույց եք տալու, որ աջակցում եք համաժողովրդական շարժման անունից արված հայտարարությանը:
Այսինքն` ասելու եք, որ
1. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում:
2. Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։
3. Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքներով ու ՀՀ տարածքների հաշվին»։
