Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
«Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անկարա»: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Ս.Լավրովը կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։
Զախարովան նշել է, որ բանակցությունները կներառեն մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ. «Առաջին հերթին՝ Ուկրաինայի ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում հարցերի կարգավորումը»։