Այս պատերազմը հաղթողներ չունի և չի ունենա. ՄԱԿ
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ հաղթողներ չկան և չեն լինի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կազմակերպության համակարգող Ամին Ավադը, գրում է European Pravda-ն՝ վկայակոչելով Ավադի հայտարարությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խախտում է նրա տարածքային ամբողջականությունը և Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև «անընդունելի վնաս է հասցրել մարդկանց և ազդել քաղաքացիական կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա»:
«Այս պատերազմը հաղթողներ չունի և չի ունենա. Ավելի շուտ, մենք ականատես եղանք 100 օրվա կորցրած կյանքերի, տների, աշխատանքի և ապագայի: Մենք ականատես եղանք ավերածություններին քաղաքներում և գյուղերում, բնակավայրերում»,- ասել է Ավադը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի զոհ դարձած մարդկանց։