Այս իշխանությունները, չպաշտպանելով այս օրակարգը, յոթ կետերը, ուզում են ասել, որ դեմ են ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, անկախության հռչակագրին, դեմ են հային ու առհասարակ հայկականին. Վանեցյան
Այն ինչի մասին խոսում է ընդդիմությունը, միայն ընդդիմության խոսույթը չէ։ Մենք խոսում ենք հայկական շահի առաջխաղացման, պահպանության ու պաշտպանության մասին»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու անդրադարձել նաև այսօր ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու էր ընդդիմության ներկայացված յոթ կետերը. «Այդ կետերը վերցված են ՀՀ անկախության հռչակագրից, մեր Սահմանադրությունից և օրենքներից։ Որևէ այլ արտառոց կետ չի եղել։ Այս իշխանությունները, չպաշտպանելով այս օրակարգը, յոթ կետերը, ուզում են ասել, որ դեմ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, անկախության հռչակագրին, դեմ են հային ու առհասարակ հայկականին»։