Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը 4 ժամ անց ևս չկայացավ
Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար ժամը 20:00-ին, պատգամավորների բացակայության պատճառով, դարձյալ քվորում չապահովվեց:
Հիշեցնենք՝ ժամը16:00-ին նախատեսված նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: Քվորում չլինելու պատճառով նիստը չսկսվեց, և «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կառավարություն, ապա՝ Կառավարական թիվ մեկ առանձնատուն:
Հիշեցնենք՝ նիստի օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագծի վերաբերյալ հարցն էր: