Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս` հասցնելով գանգուղեղային վնասվածք. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք:
Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի:
Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալվում են:
Միություն, պայքար, հաղթանակ»: