Կանադան «միլիոնավոր մարդկանց սովից փրկելու» միջոց է գտել
Կանադան պատրաստ է իր բեռնատար նավերն ուղարկել Ուկրաինայի նավահանգիստներ՝ հացահատիկ արտահանելու համար, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Նա ընդգծել է, որ կարևոր է հացահատիկը հասցնել Աֆրիկա և Մերձավոր Արևելք, հակառակ դեպքում «միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել»:
Նախարարը նաև մտավախություն ունի, որ հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը «կթուլացնի Ուկրաինայի պաշտպանունակությունը», քանի որ առանց գյուղմթերքի արտահանման երկիրը զրկված է բյուջեի եկամուտների զգալի մասից։