Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներուժը․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական արդյունաբերական և սպառազինության ընկերություններին կոչ է արել մեծացնել ֆրանսիական բանակի համար զենքի արտադրությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես խնդրեցի մեր արդյունաբերողներին արագացնել զենքի արտադրությունը՝ համալրելու մեր պաշարները և ամրապնդելու մեր անկախությունը», - ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ապագայում պետք է դառնա ռազմական հակամարտությունների կարգավորման միջնորդ տերություն։