Ավագանու անդամ Գայանե Եղիազարյանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 3-ին արձանագրություն է ստորագրել, որի համաձայն՝ ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ։