Ջո Բայդենի այցը Իսրայել և Սաուդյան Արաբիա հետաձգվել է առնվազն մինչև հուլիս
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայել և Սաուդյան Արաբիա հետաձգվել է առնվազն մինչև հուլիս։ Այս մասին ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են NBC News-ին տված հարցազրույցում։
Անանուն բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ վարչակազմը մտադիր է ընդլայնել Բայդենի այցի շրջանակը տարածաշրջան՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ղեկավարների հետ գագաթնաժողով անցկացնելու նպատակով։
Բայդենի այցի հետաձգման պատճառը չի նշվում, սակայն նրա աշխարհագրության ընդլայնումն, ըստ ամենայնի, պայմանավորված է արաբ գործընկերների վրա ԱՄՆ-ի ճնշումներով՝ ավելացնելու նավթի արդյունահանումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ֆոնին։