Կիլիան Մբապպեն վնասվածք է ստացել
Գի Ստեֆանը հայտնել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների վնասվածքների մասին։
«Եռագույնների» երկրորդ մարզիչը խոսել է Ազգերի լիգայի Դանիայի հետ խաղից հետո թիմի ֆուտբոլիստների մասին։
«Կիլիան Մբապեն ծնկի խնդիր ունի. Ստույգ ախտորոշումը չգիտեմ, նա հետազոտվելու է։
Ռաֆայել Վարանը մկանների հետ կապված խնդիր ունի: Նա ցավ է զգացել և նույնպես հետազոտվելու է»,- ասել է Ստեֆանը RMC-ին:
Երկու խաղացողներն էլ փոխարինվել են խաղի ընթացքում։