Սիրիայի հյուսիսում Թուրքիան կսկսի նոր հակաահաբեկչական գործողություններ․ Էրդողան
«Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողություններ են սկսվում՝ ավարտին հասցնելու «անվտանգ միջանցքի» ձևավորումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Թուրք առաջնորդի խոսքով՝ նոր գործողությունները կօգնեն լուծել Թուրքիայի ազգային անվտանգության մտահոգությունները։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին Սիրիայի հյուսիսում իրականացվել են «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր», «Գարնանային վահան», իսկ այս տարվա ապրիլից Հյուսիսային Իրաքում շարունակվում է «Փենչե-Քիլիթ» գործողությունը։
«Այդ բոլոր գործողությունները հնարավորություն տվեցին ջարդուփշուր անել Թուրքիայի հարավային սահմանների մոտ ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ստեղծելու փորձերը»,- ասել է Էրդողանը։