Էրդողանը և Ստոլտենբերգը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալու դիմումները։
Էրդողանը նշել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու մտադրության հետ կապված Թուրքիայի անվտանգության մտահոգությունները հիմնված են արդար և օրինական հիմքերի վրա։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները պետք է բացահայտ և հստակ ցույց տան, որ դադարել են աջակցել ահաբեկչությանը, մտադիր են չեղարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են դաշնակցային համերաշխության։ Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես կենտրոնացել է դաշինքի կարևոր դաշնակցի՝ Թուրքիայի ակնկալիքների բավարարման անհրաժեշտության վրա։