ԱՄՆ-ն Ուկրաինայի համար չի պատերազմի Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն չի ցանկանում լուրջ ռիսկի դիմել և պատերազմել Ռուսաստանի հետ՝ հանուն Ուկրաինայի. Նման կարծիք է հայտնել The American Conservative-ի հիմնադիր խմբագիր Պատրիկ Ջ.Բյուքենանը։
«Ուկրաինայի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարական կառավարումը երբեք չեն արդարացնի Ռուսաստանի հետ պատերազմը, որը կարող է վտանգի ենթարկել Միացյալ Նահանգների անվտանգությունը և, եթե սրվի, մեր երկրի գոյությունը»,- գրել է լրագրողը։
Նրա խոսքով՝ ռուսական հատուկ գործողության հենց սկզբից Վաշինգտոնը հրաժարվում էր ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա և ոչ թռիչքային գոտի ստեղծել։
Բյուքենը կարծում է, որ այս պայմանները վկայում են Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակ պարտավորությունների մասին։