Բերման ենթարկված քաղաքացիներից 3-ը լուրջ մարմնական վնասվածքներ ունեին․ ձեռքի կոտրվածք, աչքի վնասվածք, ատամնաշարի կոտրվածք. Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.
«Երեկ երեկոյան, 10-ից հետո՝ մինչև կեսգիշեր, եղել եմ ոստիկանության բաժիններում, ուր Պռոշյան-Դեմիրճյան փողոցներում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված վայրագություններից, անհամաչափ գործողություններից, խոշտանգումներից ու կտտանքներից հետո ոստիկանության Արաբկիր և Կենտրոն բաժիններ բերման էին ենթարկվել ՀՀ քաղաքացիներ։
Արաբկիր բերմեան ենթարկված 9 քաղաքացիներից երեքը լուրջ մարմնական վնասվածքներ ունեին․ ձեռքի կոտրվածք, աչքի վնասվածք, ատամնաշարի կոտրվածք, երիկամների ծանր հարված և այլն։
Երեքին հոսպիտալացրին։ Արաբկիրի բաժնում լրացուցիչ խոշտանգում չէր եղել, և շտապօգնություն էին կանչել․․․
Հավելյալ մանրամասներ հաջորդիվ։
Այցելելու եմ ՁՊՎ»: