Ռուսաստանին չի կարելի նվաստացնել՝ չնայած Պուտինի «պատմական սխալին». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ շատ կարեւոր է չնվաստացնել Ռուսաստանին, որպեսզի դիվանագիտական լուծում գտնվի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո և հավելել, թե կարծում է, որ Փարիզը միջնորդական դեր կխաղա հակամարտությունը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Մենք չպետք է նվաստացնենք Ռուսաստանին, որպեսզի ռազմական գործողությունների դադարեցման օրը դիվանագիտական միջոցներով կարողանանք ելքի ուղի կառուցել,- ասել է Մակրոնը տարածաշրջանային թերթերին,- Ես համոզված եմ, որ Ֆրանսիայի դերը միջնորդ տերություն լինելն է»։
Ներխուժումից հետո Մակրոնը կանոնավոր շփվում է Պուտինի հետ՝ որպես հրադադար հաստատելու եւ Կիեւի ու Մոսկվայի միջեւ վստահելի բանակցություններ սկսելու ջանքերի մի մաս։