ԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով
Հասարակություն

03.06.2022թ.-ին ոստիկանության կողմից կիրառվել է առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ. ՀՀ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից

03.06.2022թ.-ին երեկոյան Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունները գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Դեպքի ընթացքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության համապատասխան բաժիններ, ինչպես նաև իրականացվել է ԶԼՄ հրապարակումների և տարածված տեսաձայնագրությունների ուսումնասիրություն։
Այսպիսով, նշված դեպքերի հետ կապված Պաշտպանն արձանագրում է հետևյալը.
1. Ոստիկանության կողմից կիրառվել է առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ։ Կոնկրետ իրավիճակում կիրառված այդ հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ Պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից։
Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած դեպքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը պետք է ունենա իրավաչափ նպատակ, և այն պետք է լինի խիստ համաչափ։ Հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի բացառիկ միջոց՝ դրա կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու տեսանկյունից։
Ավելին՝ օրենսդրության համաձայն, Ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ այդպիսի նախազգուշացումն անհնար է։
03.06.2022թ. տեղի ունեցած կոնկրետ դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա, ինչպես դրա համաչափության, հետապնդած իրավաչափ նպատակի, այնպես էլ այլ միջոցներով ակնկալվող արդյունքին հասնելու անհնարինության տեսանկյունից, պետք է հիմնավորվի հատուկ միջոցի կիրառումից առաջ նախազգուշացնելու կամ դրա անհնարինության մասին։
Պաշտպանը հետևողական է լինելու դեպքը պատշաճ քննության առարկա դարձնելու հարցում։
2. Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների՝ նշված դեպքի արդյունքում բժշկական կենտրոններ դիմել են թվով 60 անձինք, որից 39-ը ոստիկանության ծառայողներ։
Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե' Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և' թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Պետք է բացառել ինչպես հավաքների ժամանակ հակաօրինական գործողությունների կատարումը, այնպես էլ անհամաչափ ուժի կիրառումը։
3. Պաշտպանի արագ արձագանման խմբերը Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Բոլոր 11 անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն կատարած լինելու կասկածանքով։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում վնասվածքներ։
Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցված լինելու պայմաններում, ինչն անընդունելի է և Պաշտպանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։
4. Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև Ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։
Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաք իրականացնող անձանց և կազմակերպիչներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու և մասնակիցների հակաօրինական արարքները կանխարգելելու համար՝ ի թիվս այլնի համագործակցելով հավաքի ընթացքը սպասարկող ոստիկանության ծառայողների հետ։
Նախորդիվ օրերի մշտադիտարկումը վկայում է, որ այն դեպքերում, երբ Ոստիկանության ու հավաքի կազմակերպիչների կողմից համագործակցության ջանքեր են գործադրվել, հիմնականում ապահովվել է հավաքի խաղաղ ընթացքը՝ չհանգեցնելով անձանց իրավունքների խախտումների։
5. Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում, ինչպես հավաքներ իրականացնողների, դրանց կազմակերպիչների, այնպես էլ դրան մասնակից չհանդիսացող հանրային դերակատարների ու քաղաքացիների կողմից։
Հատկապես հանրային դերակատարում ունեցող գործիչները և անձինք պետք է ձեռնպահ մնան նման կոչերից և խոսքից՝ հանրության շրջանում կրքերի և միջավայրի առավել մեծ լարում թույլ չտալու նպատակով։ Սա կոլեկտիվ պատասխանատվություն է, որը պետք է գիտակցենք բոլորս։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ