Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

«Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ի 15 աշխատակիցներ՝ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Shamshayn.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Նոր-Հաճնի» պոլիկլինկայից ոստիկանության Նաիրիի բաժին և ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, այրման հետևանքով առաջացած գազերի ներշնչում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պոլիկլինկա է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Քնարիկ Մ.-ն է, ով աշխատում է Կոտայքի մարզում գործող «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում: Ոստիկանները պարզել են նաև, նրա ինքնազգացողությունը վատացել է նշված ՍՊԸ-ում և վայր է ընկել:

Մինչ ոստիկանության Նաիրիի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 16:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «ծխահարության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 17:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորումից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի: Այս անգամ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ռոզա Գ.-ն, 56-ամյա Քանաքարա Ն.-ն, 43-ամյա Նախշուն Ա.-ն, 36-ամյա Հովհաննես Մ.-ն, 36-ամյա Արմինե Ս.-ն, 60-ամյա Տիմա Մ.-ն, 29-ամյա Արմինե Օ.-ն, 42-ամյա Սուսաննա Մ.-ն, 35-ամյա Լուսինե Հ.-ն, 46-ամյա Գրետա Ն.-ն և 33-ամյա Նաիրա Մ.-ն: Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում՝ աշխատանքի ժամանակ: