Երեկվա գործողությունները Նիկոլի վախերի դրսևորումն էին Վահե Հակոբյան
Ֆրանսիայի հրապարակում, մեկնաբանելով երեկ ոստիկանների կողմից իրականացված գործողությունները, Վահե Հակոբյանը ասել է.
«Զանգվածային անկարգությունները վերագրում եմ ոստիկաններին։ Իրենք են իրենց, մեղմ ասած, վայրագի նման պահել և զանգվածային անկարգություներ կատարել։ Իրենք սրել են, իրենք սկսել, և իրենք են պատասխանատու բոլոր վնասվածք ստացած քաղաքացիների համար։ Կարմիր բերետավորները ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց դաժանությունների, ոհմակով միայնակ քաղաքացիներին ծեծելու համար։ Երեկվա գործողությունները Նիկոլի վախերի դրսևորումն էին»։