MegaNews-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանին սպառնում է դատախազ Լիլիթ Մանուկյանը
MegaNews-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը տեղեկացնում է. «Նոր ինձ զանգահարել է դատախազության այս նկարի կինը եւ սպառնում է ինձ՝ պաշտոնական դիրքի չարաշահում կատարելով: Քիչ անց նյութ կհրապարակեմ ավելի մանրամասն»։
Ի դեպ, խոսքը դատախազ Լիլիթ Մանուկյանի մասին է, որին օրերս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչումը: