ԱՄՆ-ն դեմ է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների թուլացմանը
ԱՄՆ իշխանությունները չեն աջակցի ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերին, եթե դրանք ենթադրեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացում։
Այս մասին ասվում է ամերիկյան Politico թերթում հրապարակված հոդվածում։ Նյութում նշվում է, որ «ՄԱԿ-ը փորձում է բանակցել Ռուսաստանի հետ, որպեսզի Ուկրաինան կարողանա վերսկսել հացահատիկի արտահանումը Սեւ ծովով»։
Ըստ հրապարակման՝ ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ «ԱՄՆ-ը չի համաձայնի մի գործարքի, որում Կրեմլի վրա ցանկացած տնտեսական ճնշում կդադարի»։
Ըստ թերթի՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների թուլացմանը դեմ են արտահայտվել նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները։