Հարավային Կորեան և ԱՄՆ-ն միասին արձակել են 8 հրթիռ
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները 8 «երկիր-երկիր» հրթիռ են արձակել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հունիսի 5-ի արձակումների, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով շտաբների պետերի միացյալ ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ հարավկորեացի զինվորականներն արձակել են ընդհանուր առմամբ յոթ արկ, իսկ ամերիկյան կողմը՝ մեկ։ Արձակումները կատարվել են ամերիկյան ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգից։
Նախօրեին Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության 8 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Տարեսկզբից սա Հյուսիսային Կորեայի 18-րդ հրթիռային փորձարկումն է։