Շվեյցարիայում անարդյունավետ են համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու պատճառով Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները դեռ չեն հասել իրենց նպատակին, Blick-ին տված հարցազրույցում ասել է Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարության ղեկավար Գայ Պարմելինը։
Հարցին, թե արդյոք ԵՄ-ն պետք է խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ, նախարարն ասաց, որ «իրական հարցը» այն է, թե որքանով են արդեն իսկ սահմանված սահմանափակումները արդյունավետ: Կոնկրետ այս դեպքում, եթե պատժամիջոցների նպատակը Ուկրաինայում ռուսական ագրեսիային որքան հնարավոր է շուտ դադարեցնելն է, «ուզում եմ նշել, որ այդ նպատակը մինչ այժմ չի իրականացվել», - ասել է Պարմելինը։
Պատժամիջոցների արդյունավետությունը, նրա խոսքով, մեծապես կախված է այն բանից, թե ինչպես են դրանք կիրառվելու, ինչպես նաև կիրառվող այլ «քաղաքական, դիվանագիտական և իրավական միջոցներից»։ Պատժամիջոցները, որոնք լայն աջակցություն են ստացել համաշխարհային հանրության կողմից, ավելի արդյունավետ կլինեն, քան առանձին պետությունների կողմից ընդունվածները, հավելել է շվեյցարացի քաղաքական գործիչը։