Ոչ մի բանակցություն. հաղթանակը մերն է լինելու. Սերգեյ Միրոնով
«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հրաժարվել Ուկրաինայի իշխանությունների հետ ցանկացած շփումից և բանակցություններից։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ռազմական գործողություններ իրականացնել մինչև հաղթանակ և Ուկրաինայի ներկայիս իշխանությունների ամբողջական փոփոխությունը։
Միրոնովը կարծում է, որ Ուկրաինայում բոլոր «նեոնացիստները» պետք է վերացվեն, «իսկ նրանք, ովքեր ողջ են մնում, պետք է դատվեն»։
«Ոչ մի բանակցություն. հաղթանակը մերն է լինելու: Աշխատեք եղբայրներ։ - Միրոնովի խոսքերն է մեջբերում «Московский Комсомолец»-ը։