Թուրքիան ցանկանում է սկսել ուկրաինական հացահատիկի մատակարարումը համաշխարհային շուկաներ
Թուրքիան պատրաստ է մոտ ապագայում սկսել ուկրաինական հացահատիկի մատակարարումները համաշխարհային շուկաներ Սև ծովով և նեղուցով, դրան կարող է նպաստել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսի 8-ին Անկարա ծրագրված այցի ընթացքում համապատասխան հուշագրի ստորագրումը։
Այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը։ «Թուրքական կողմը հույս ունի, որ Լավրովի այցը դրա համար ճանապարհ կհարթի՝ ստորագրելով արձանագրություն և հուշագիր։ Որոշում կկայացվի, և առաքումները կսկսվեն որքան հնարավոր է շուտ։ Եթե, օրինակ, նույնիսկ վաղը պայմանավորվենք, ապա առնվազն երեք-հինգ շաբաթ հետո կսկսվեն ծովային փոխադրումները։ Նախ պետք է ջրային տարածքը մաքրել ականներից ու միջանցք ստեղծել։ Ուստի մենք մեր գործընկերներին ասում ենք՝ մենք պետք է սկսենք որքան հնարավոր է շուտ»,- ասել է Կալինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը ուկրաինական հացահատիկի ծովային փոխադրումն անվանել է «ամենախելամիտ և իրագործելի տարբերակը պարենային ճգնաժամի վերացման գործում»։